Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նիկոլ Փաշինյան. Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, հուսամ` մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում

Նիկոլ Փաշինյան. Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, հուսամ` մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում
21.11.2018 | 00:03

Պետք է ինտենսիվ զարգացնենք Իրանի հետ հարաբերությունները, և այդ հարաբերությունները պետք է լինեն փոխշահավետ` ասուլիսում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությանը, որ իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետների խումբը նոյեմբերի 15-16-ին Երևանում էր՝ հայաստանյան կառավարության ու բիզնեսի գործընկերների հետ քննության առնելու Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Իրանի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումների մասին հայտարարել են և դրանում որևէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չեն տեսնում։


«Հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պետք է պահպանենք, այլև զարգացնենք։ Բանկային համակարգում տարբեր տեղերում լինում են խնդիրներ։ Օրինակ՝ընկերությունն ունի հարաբերություններ ամերիկյան և իրանական ընկերության հետ, լինում է այնպես, որ ամերիկյան գործընկերը դնում է ընտրություն՝ եթե ուզում ես շարունակել ինձ հետ աշխատել, պետք է դադարեցնես համագործակցությունն իրանական ընկերության հետ։ Դա մասնավոր հարց է, իսկ կառավարական մակարդակում մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, մեր շահերը ներկայացրել ենք հայ–իրանական և հայ–վրացական հարաբերությունների մասին։ Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերներն ըմբռնումով են մոտենում մեր իրավիճակին և քաղաքականությանը, որովհետեւ մեզ համար շատ կարևոր է հայ–ամերիկյան հարաբերությունները լավ տեմպերով զարգացնելը»,– մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ